Մեր մասին

Մենք Վիզա Կոնկորդ Գրուպն ենք, որը հիմնադրվել է 1997 թվականին, եւ ունենք գրեթե 20 տարվա փորձ զբոսաշրջության բնագավառում: Տարիների ընթացքում մեր ընկերութունը դարձել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջատարներից մեկը: Մեր ընկերության գրասենյակները գտնվում են Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում:
Մենք շատ հպարտ ենք, որ հանդիսանում ենք տարբեր ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ինչպիսին են, Czech Airlines-ը, Pegasus Airlines-ը, TAP Portugal-ը, LOT Polish Airlines-ը եւ Qatar Airways-ը: Մենք անդամակցում ենք Lufthansa City Center զբոսաշրջային ցանցին, որը միավորում է ավելի քան 600 ճամփորդական գործակալություններին ամբողջ աշխարհում: Մեր ընկերությունը IATA-ի եւ American Express Travel Partner-ի հավատարմագրված գործընկերն է:
Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող խոշոր մասնավոր ընկերութունները, հասարակական կազմակերպությունները ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները եւ կազմակերպությունները:
Մենք պատրաստ ենք կազմակերպել ձեր հանգիստը աշխարհի գրեթե բոլոր երկրներում լինի դա ժամանցային, ծովափնյա թե առողջարանային: Մեր գործընկերներն են աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցերը, տուրիստական գործակալութիւնները եւ առողջարանները:
Ավելին, համագործակցելով մեր դուստր ընկերության, Go Armenia-ի հետ, մենք կարող ենք ապահովել ձեր շրջագայությունները եւ հանգիստը Հայաստանում եւ հարեւան երկրներում:
Մենք նաեւ ներկայանալու մեծ փորձ ունենք մի քանի առաջատար տուրիստական առեւտրային ցուցահանդեսներին, այդ թվում `ITB Berlin, MITT Moscow, ITB Asia – Singapore, TT Warsaw Travel Fair, TTG Rimini – Italy եւ Fitur – IFEMA Madrid:

ՃԱՄՓՈՐԴԵՔ ՄԵԶ ՀԵՏ!