ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մենք Վիզա Կոնկորդ ՍՊԸ ենք, որը հիմնադրվել է 1997 թվականին, եւ ունենք գրեթե 20
տարվա փորձ զբոսաշրջության բնագավառում: Տարիների ընթացքում մեր ընկերութունը դարձել
է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջատարներից մեկը: Մեր ընկերության
գրասենյակները գտնվում են Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում:
Մենք շատ հպարտ ենք, որ հանդիսանում ենք տարբեր ընկերությունների պաշտոնական
ներկայացուցիչը Հայաստանում ինչպիսին են, Czech Airlines-ը, Pegasus Airlines-ը,
TAP Portugal-ը, LOT Polish Airlines-ը եւ Qatar Airways-ը: Մենք անդամակցում ենք
Lufthansa City Center զբոսաշրջային ցանցին, որը միավորում է ավելի քան 600
ճամփորդական գործակալություններին ամբողջ աշխարհում: Մեր ընկերությունը IATA-ի եւ
American Express Travel Partner-ի հավատարմագրված գործընկերն է:
Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող խոշոր մասնավոր ընկերութունները,
հասարակական կազմակերպությունները ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական
ներկայացուցչությունները եւ կազմակերպությունները:
Մենք պատրաստ ենք կազմակերպել ձեր հանգիստը աշխարհի գրեթե բոլոր երկրներում լինի դա
ժամանցային, ծովափնյա թե առողջարանային: Մեր գործընկերներն են աշխարհի ամենախոշոր
հյուրանոցային ցանցերը, տուրիստական գործակալութիւնները եւ առողջարանները:
Ավելին, համագործակցելով մեր դուստր ընկերության, Go Armenia-ի հետ, մենք կարող ենք
ապահովել ձեր շրջագայությունները եւ հանգիստը Հայաստանում եւ հարեւան երկրներում:
Մենք նաեւ ներկայանալու մեծ փորձ ունենք մի քանի առաջատար տուրիստական առեւտրային
ցուցահանդեսներին, այդ թվում `ITB Berlin, MITT Moscow, ITB Asia – Singapore,
TT Warsaw Travel Fair, TTG Rimini – Italy եւ Fitur – IFEMA Madrid:

ՃԱՄՓՈՐԴԵՔ ՄԵԶ ՀԵՏ!
© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. Վիզա Կոնկորդ ՍՊԸ