ԱԼԲԱՆԻԱ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Ալբանական խոհանոցը միջերկրածովյան խոհանոցների եզակի խառնուրդ է: Ունենալով հարուստ պատմական անցյալ՝ ժամանակակից Ալբանիայի խոհանոցը ձևավորվել է հազարամյակների ընթացքում, կրելով արևելքի և արևմուտքի ազդեցությունը: Այս ազդեցությունը ալբանական մշակույթի վրա շատ նկատելի է երկրի ողջ տարածքում, սակայն ոչ այդքան ակնհայտ, ինչքան խոհանոցում: Երկրի մեղմ կլիման շատ բարենպաստ է գյուղատնտեսական շատ զբաղմունքների համար: Ամենատարածվածներից են պղպեղը, սմբուկը, լոլիկը, վարունգը և ընդեղենի տեսականին:

Ալբանական խոհանոցի հիմքում հիմնականում բանջարեղենային ու մսային ուտեստներն են։ Շատ հաճախ ազգային ուտեստները պատրաստվում են կավե ամանների մեջ կամ շոգեխաշվում:
© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. VISA CONCORD