ԱԼԲԱՆԻԱ
Ալբանական Ռիվիերա
Ալբանական Ռիվիերում, որտեղ արևը ձգվում է խորը ծովի երկայնքով, ժայռոտ և մեկուսացված հիանալի փոքրիկ լողափեր կան, իսկ լեռներն ու սարալանջերը ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ՝ լեռների և ծովի միջև կառուցված հմայիչ գյուղերով:

Այստեղ տարվա մեջ շուրջ 300 արևային օրեր կան: Հունվարին միջինում մոտ 10°C աստիճան է, իսկ հուլիսին՝ մոտ 25°C:

Հոնիական ալբանական ծովափը հայտնի է իր գեղատեսիլ լողափերով, խորը, մաքուր ու թափանցիկ ջրերով։ Երիտասարդները ավելի են հակված այցելել Հոնիական ծովի լողափերը, քանի որ այստեղ շատ հնարավորություններ կան ջրային սպորտով հետաքրքրվողների համար, ինչպիսիք են դայվինգը, նավով շրջագայությունները և այլն:

Ալբանիայի հարավի ամենաէկզոտիկ և հետաքրքիր լողափերից են Դերմին, Հիմարան, Քեպարոն, Բորշը, Սարանդան և Քսամիլը:

Մեքենայով անցնելիս Լլոգարայի լեռնանցքը, որը ծովի մակարդակից 1057 մետր բարձրություն ունի, կարծես ինքնաթիռի բարձունքից բացվում է չտեսնված տեսարան դեպի Հոնիական ծովի գեղեցիկ ափերը։ Լլոգարայի ճանապարհը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը։

Հոնիական ծովի առաջին լողափերը սկսվում են Պալասով: Այստեղ են Ալբանիայի ամենաէկզոտիկ և հանգիստ լողափերը` մաքսիմալ մաքուր ջրերով և կապույտի հարուստ երանգներով: Պալասի Դրաելոս լողափը հատկապես սիրված է ջրային սպորտաձևերի և նույնիսկ պարաշյուտային թռիչքների համար բոլոր այն համարձակների շրջանում, ովքեր ցատկում են Լլոգարայի լեռնանցքից դեպի ծով:

Դերմին գտնվում է մի փոքր ավելի հարավում և Ալբանիայի առավել հայտնի և հաճախակի այցելվող զբոսաշրջային վայրերից մեկն է:

Բյուրեղյա մաքուր ջրերը, մեկուսացված լողափերը, ջրային սպորտաձևեը և սուզվելը (դայվինգը) դարձնում են Դերմին երիտասարդ սերնդի ամենանախընտրելի լողափը: Դերմիի մաս կազմող տարբեր լողափերն են Յալիկսարին, Շկամբոն և Գիպեան:

Գիպեայի լողափն ունի գեղեցիկ ձև, որին կից նախկինում կար ջրային հոսանք, որը 70 մետր բարձրությամբ ձոր է կերտել: Այստեղ մոտակայքում է գտնվում Ծովահենների քարանձավը, որտեղ զբոսաշրջիկները կարող են մուտք գործել միայն նավակներով կամ լաստանավով:

Դերմիի ամբողջ այս տարածքում զարգացել է ընտանեկան տուրիզմը: Այստեղ կան հյուրանոցների, ռեստորանների և ամառային ակումբների մեծ տեսականի: Հիմարայի մոտակայքում՝ Դերմիից 8 կմ հարավում, կգտնեք Վունո գյուղը, որը Ալբանական Ռիվիերայի կենտրոնական կետն է: Այս տուրիստական հատվածը, ամեն տարի կենդանանում է ամառային սեզոնին այստեղ եկող բազմաթիվ զբոսաշրջիկների շնորհիվ:

Այս տարածքում են գտնվում նաև Սպիլեի, Պոտամի, Լլամանիանի և Լիվադիայի լողափերը: Բոլորն աչքի են ընկնում իրենց խորը ջրերով, նավարկելիությամբ և մանր քարքարոտ ափերով: Բորշից հետո Քեփարոն և Պորտո Պալերմոյի փոքրիկ տեկտոնական ծոցը, որտեղ գտնվում է Ալի փաշայի պատմական ամրոցը:

Բորշը, Ալբանական ռիվիերայի առավել երկար լողափերից մեկն է, որը հարուստ է միջերկրածովյան զանգվածային ֆլորա և ֆաունայով և հատկապես ցիտրուսային ու ձիթապտղի տնկարկներով: Ընտանեկան տուրիզմը նույնպես մեծ տարածում է գտել այս հատվածում: Բորշի և Սարանդա քաղաքներից կարելի է հասնել Բունեց, Կակոմե և Կրոկյի լողափերը, որոնց հավաքական երկարությունը հասնում է շուրջ 3 կմ, և յուրաքանչյուրում կա գեղեցիկ կապույտ, բյուրեղյա մաքուր ջուր:

Սարանդա քաղաքը Ալբանական ռիվիերայի ամենաբազմամարդ քաղաքն է և համարվում է շատ մեծ զբոսաշրջային ուղղություն, հատկապես նորապսակների և երիտասարդների շրջանում: Քաղաքն ու հարակից տարածքները առաջարկում են մի շարք հյուրանոցներ` լյուքս դասից մինչև էկոնոմ, բազմաթիվ ռեստորաններ, ցերեկային և գիշերային ակումբներ: Սարանդան տեղակայված է հունական Կորֆու կղզուց ընդամենը 9 կմ հեռավորության վրա: Ամենօր, լաստանավերը առաջարկում են նավարկություն դեպի Կորֆու, որը դարձնում է ալբանական այս հարավային քաղաքը եվրոպական և միջազգային զբոսաշրջիկների համար խաչմերուկ:

Սարանդայի երկայնքով դուք կգտնեք մի քանի փոքր լողափեր, ինչպիսիք են Կենտրոնականը (Central) և Լիմանը: Շատ հաճախ զբոսաշրջիկները նախընտրում են այցելել հարավում ամենահայտնի վայրերից մեկը` Կսամիլը, որը գտնվում է Կսամիլ թերակղզու և Բուտրինտի ծովածոցի միջև, որտեղ տեղակայված են մի շարք հյուրանոցներ և ռեստորաններ: Կսամիլի լողափի մոտակայքում կան 4 փոքր կղզիներ, որոնք ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ` 8.9 հա մակերեսով:
© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. VISA CONCORD