ԱԼԲԱՆԻԱ
Բերատ
Քաղաքի կյանքը սկսվել է մ.թ.ա. 6-5-րդ դարում, որպես իլլիրական բնակավայր: Ավելի ուշ, մ.թ.ա. 3-րդ դարում, այն վերածվեց ամրոց- քաղաքի`Անտիպատրե անունով: Դրանից հետո ամրոցը ընդլայնվեց, մասնավորապես Մուզակա ընտանիքի ֆեոդալական տիրապետության շրջանում: Ամրոցի ներսում նրանք կառուցեցին եկեղեցիներ արժեքավոր որմնանկարներով ու սրբապատկերներով, ինչպես նաև գեղագրության դպրոց: Այսօր եզակիորեն կարելի է հանդիպել բնակիչների, որոնք դեռ ապրում են ամրոցի պարիսպների ներսում: Հին քաղաքի երեք գլխավոր թաղամասերն են` Մանգալեմին, Գորիցան և Կալան, որտեղ գտնվում է ամրոցը:

Ամրոցի ներքևի հատվածում գտնվող Մանգալեմիում կարելի է տեսնել տների հայտնի արտաքին հարդարանքը բազմաթիվ պատուհաններով, որոնք կարծես թե շարքերով կանգնած են միմյանց վրա: Ընդհանուր առմամբ, Բերատի ավանդական տունը ունի երկու հարկ, որտեղ երկրորդն աչքի է ընկնում պատուհաններ ճոխ հարդարմամբ և փայտե փորագրություններով:

Իր բլրի երկայնքով, հարկերով կառուցված տներով` Մանգալեմիի տեսարանը պատճառ է հանդիսանում Բերատի մեկ այլ հայտնի անվան համար, որն է Լողացող պատուհանների քաղաք:

Օսում գետի մյուս կողմում ընկած է Գորիցա թաղամասը, որի տները նայում են դեպի Մանգալեմի: Գորիցայի կամարակապ կամուրջը (1780 թ.) ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է, որը կառուցվել է Գորիցան Մանգալեմիի հետ կապելու համար:

Բերաթի ամրոցում գտնվող բյուզանդական եկեղեցիների անսամբլը արտասովոր է: Ամրոցի ստորոտում է գտնվում բյուզանդական Saint Mëhilli (Սբ. Միքայել) եկեղեցին, իսկ 13-րդ դարի Saint Maria e Vllahernës (Սուրբ Մարիամ Վլահերնի), St. Triadha (Սուրբ Երրորդություն), ուշ-բյուզանդական Shën Maria (Սուրբ Մարիամ) տաճարը և բազմաթիվ այլ եկեղեցիներ տեղակայված են ամրոցի ներսում:

Սուրբ Մարիամի տաճարում է գտնվում 16-րդ դարի հայտնի սրբանկարիչներ` Օնուֆրիի և նրա որդու` Նիկոլլայի ստեղծագործությունների թանգարանը: Այստեղ ցուցադրված են ավելի քան 100 սրբապատկերներ, որոնք ներառում են նաև այլ արվեստագետների գործեր, ինչպիսիք են Յոհան Չետիրին, Օնուֆեր Քիպրիոտին և շատ անանուն նկարիչներ:


Կարող եք այցելել նաև Գորիցայի Սուրբ Սպիրիդոնի վանք: 1417թ. Օսմանյան թուրքերը գրավեցին Բերաթը և այդ նվաճումը սկիզբ դարձավ իսլամական հուշարձանների կառուցման համար: Ուշագրավ են հատկապես Xhamia e Kuqe (Կարմիր մզկիթ) ամրոցի ներսում, Xhamia e Plumbit (1555թ.), Xhamia e Beqars (1872թ.) մզկիթները Մանգալեմի թքղամասում, ինչպես նաև Xhamia Mbret (Թագավորի մզկիթ, 16-րդ դ.) և Halveti Tekke մզկիթը միջնադարյան կենտրոնում:

Այլ հետաքրքիր վայրերից են Ազգագրական թանգարանը, որը գտնվում է 18-րդ դարի «չարդակի» շենքի ներսում և Էդուարդ Լիրի արվեստի պատկերասրահը` անգլիացի հայտնի նկարիչ, ով նկարել է Բերատը և Ալբանիան: Բացի այդ, Բերատը հայտնի է իր ավանդական ուտեստներով: Տեղական ռեստորաններում խորհուրդ է տրվում համտեսել այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են pula me përshesh և çorba e Tomorrit-ը:

Խորհուրդ ենք տալիս նաև այցելել Տոմոր սուրբ լեռը:
© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. VISA CONCORD