ԱԼԲԱՆԻԱ
Բուտրինտ
Բուտրինտն առաջին մշակութային վայրն է Ալբանիայի հարավում, որն 1992թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթողների ցանկում: Այն բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից ի վեր և եղել է և հունական և հռոմեական գաղութների մաս է կազմել:

Հետագայում, բյուզանդական կայսրության կառավարան տարիներին այն բարգավաճման շրջան է ապրել, որին հաջորդել է վենետիկյան կառավարման կարճ ժամանակահատվածը, իսկ արդեն ուշ միջնադարում քաղաքն ամբողջովին լքվել է: Հնագիտական տեղանքի ներկայիս վիճակը ցույց է տալիս քաղաք անցած բոլոր ժամանակաշրջանների հետքերը: Այստեղ, հնագիտական պեղումների արդյունքում
հայտնաբերված ամենահին առարկաներից են քարի մուրճն ու լիսեռը, որոնք թվագրվում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսով:
Հեկատեոսը քաղաքն առաջին անգամ հիշատակել է մ.թ.ա. 6դ.վերջում՝ հաստատելով, որ քաղաքը կառուցվել է ինչպես Տրոյան, և որ անվան ծագումնաբանությունը կապված է Բութրոտոս ցուլի անվան հետ որը զոհաբերության էր տրվել տրոյական իշխան Էնեասի կողմից իր ճանապարհին դեպի Դոդոնա: Սկզբնական շրջանում Բուտրինտը եղել է Կաոնյան ցեղերի կենտրոնը՝ հետագայում դառնալով Էպիրուսի թագավորության մի մասը:

1926-1936 թվականներին իտալացի հնագետ Լուիջի Ուգոլինին պեղումներ է կատարել Ալբանիայի հարավում՝ կենտրոնացնելով իր աշխատանքները Բուտրինտում և Ֆինիկում, որտեղ նա հայտնաբերել է մկրտարանը, թատրոնը, բազիլիկը, հասարակական լոգարանները, մարզադահլիճը, Միներվայի տաճարը, հին պարիսպների և ամրոցի Սքեայի և առյուծի դարպասները, մի շարք տներ և մեծ թվով առարկաներ
և ավազաքանդակներ՝ անգնահատելի արժեքով:
Բուտրինտի թատրոնում հայտնաբերված ամենաարտառոց գտածոներն են Ապոլլոնի արձանը, Բուտրինտի աստվածուհին, Զևսի մարմարե գլուխները, Ագրիպինայի դիմանկարը, Լիվիայի գլուխը և լատինական և հունական բազմաթիվ վիմագրեր: Քաղաքի որոշ մասեր վերակառուցվել են մ.թ.ա. 5-րդ դարում:
Բուտրինտի այլ հուշարձաններ են `Ալի Փաշե Տեպելենայի օրոք կառուցված Վիվարիի ջրանցքի դղյակը, նրա կողմից կառուցված եռանկյուն ամրոցը և Վենետիկյան աշտարակը, որը կառուցվել է այն ժամանակ, երբ վենետիկցիները վերահսկում էին մուտքը դեպի այս տարածք:
© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. VISA CONCORD