Երկրի ամենամեծ ծովային նավահանգիստը` Դուրրեսը գտնվում է Տիրանայից 34 կմ հեռավորության վրա: Այն Ալբանիայի ամենահին քաղաքն է և Ադրիատիկ ծովի ափին գտնվող հավերժ քաղաքը, որն ավելի քան 3000 տարվա պատմություն ունի: Դուրրեսի հիմնադրումը հասնում է մինչև մ.թ.ա. 627 թվական, երբ կորնթացիները և Կորկիրայի բնակիչները ներխուժեցին Տաուլանտի իլլիրական տարածք:
Քաղաքում կան բազմաթիվ հնագիտական վայրեր և գտածոներ: Դուրրեսի ամենանշանավոր զբոսաշրջային հետաքրքրությունն է Հռոմի կայսր Հադրիանոսի ամֆիթատրոնը ՝ 15,000 նստատեղերով, որը Բալկանների թվով երկրորդ ամենամեծ ամֆիթատրոնն է:
Ամֆիթատրոնից ոչ հեռու` 9-րդ դարում կառուցվել է փոքրիկ եկեղեցի, որտեղ ներքին հարդարանքը ամբողջովին խճանկարապատ է: Այստեղ նաև պահպանվել են բաղնիքը (2-րդ դար)և բյուզանդական ֆորումը (5-6-րդ դդ.) մարմարե սյուներով:
Քաղաքի ամրոցի նախնական պատի մեկ երրորդը դեռ կանգուն է, և դուք նույնիսկ կարող եք քայլել նույն ճանապարհով, որով ինքը` Կեսարը, ժամանակին զբոսնել է:
Տաուլանտիա ճանապարհին կառուցված նոր շենքում է գտնվում հնագիտական թանգարանը, որն իր տեսակի մեջ ամենակարևորներից է և մեծ հետաքրքրություն է վայելում այցելուների շրջանում: Դուրրեսում հայտնաբերված ամենահայտնի հնագիտական օբյեկտը «Bukuroshja e Durrësit» - ն է` մ.թ.ա. 4-րդ դարով թվագրվող գեղեցիկ խճանկարը: Այսօր այն ցուցադրվում է Տիրանայի ազգային պատմության թանգարանում:
Դուրրեսի մոտակայքում գտնվող Ազգագրական թանգարանը պատմական հայտնի դերասան Ալեքսանդր Մոիսիի տունն է, ով ծնվել է Դուրրեսի մոտակայքում:
Քաղաքի պատկերասրահը գտնվում է գլխավոր Իլլիրիայի հրապարակում:
Իր պատմական արժեքներից բացի, Դուրրեսը նաև հանգիստը վայելելու համար գեղեցիկ վայր է՝ շնորհիվ ավազոտ լողափերի, հյուրանոցների և քաղաքային ակտիվ կյանքի: Դուք կգտնեք բազմաթիվ ռեստորաններ ու սրճարարնների ըստ ձեր ճաշակի, ինչպես նաև հյուրանոցների, վիլլաներ ծովի եզրի ամբողջ երկայնքով: