Սարանդա քաղաքը Ալբանական ռիվիերայի ամենաբազմամարդ քաղաքն է և համարվում է շատ մեծ զբոսաշրջային ուղղություն, հատկապես նորապսակների և երիտասարդների շրջանում: Քաղաքն ու հարակից տարածքները առաջարկում են մի շարք հյուրանոցներ` լյուքս դասից մինչև էկոնոմ, բազմաթիվ ռեստորաններ, ցերեկային և գիշերային ակումբներ: Սարանդան տեղակայված է հունական Կորֆու կղզուց ընդամենը 9 կմ հեռավորության վրա: Ամենօր, լաստանավերը առաջարկում են նավարկություն դեպի Կորֆու, որը դարձնում է ալբանական այս հարավային քաղաքը եվրոպական և միջազգային զբոսաշրջիկների համար խաչմերուկ:
Սարանդայի երկայնքով դուք կգտնեք մի քանի փոքր լողափեր, ինչպիսիք են Կենտրոնականը (Central) և Լիմանը: Շատ հաճախ զբոսաշրջիկները նախընտրում են այցելել հարավում ամենահայտնի վայրերից մեկը` Կսամիլը, որը գտնվում է Կսամիլ թերակղզու և Բուտրինտի ծովածոցի միջև, որտեղ տեղակայված են մի շարք հյուրանոցներ և ռեստորաններ: Կսամիլի լողափի մոտակայքում կան 4 փոքր կղզիներ, որոնք ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ` 8.9 հա մակերեսով: