Կարավաստայի ծովալճակը Միջերկրական ծովի ամենամեծերից մեկն է, որտեղ բնակվում է Դալմաթական հավալուսնը, ինչպես նաև ավելի քան 250 թռչունների, կաթնասունների և երկկենցաղների տեսակներ: Այս ծովալճակում են գտնվում աշխարհի Դալմաթական հավալուսների բնակչության հինգ տոկոսը:
Ագնես Գոնջե Բոյաջիուն, առավել հայտնի որպես Մայր Թերեզա, ազգությամբ ալբանացի էր: Մայր Թերեզայի գործունեությունը շատ է ներշնչել ալբանացիներին և իր պատվին է անվանվել Ալբանիայի միջազգային օդանավակայանը մայրաքաղաք Տիրանայում:
Բալկաններում երկրորդ ամենամեծ հռոմեական ամֆիթատրոնը գտնվում է Ալբանիայի նավահանգստային քաղաք Դուրրեսում: 2-րդ դարում կառուցված թատրոնը կարող էր տեղավորել 20,000 հանդիսատես, որը ներկայումս Դուրրեսի բնակչության մոտ մեկ վեցերորդն է:
6-18-րդ դարերում գրված «մանուշակագույն օրենսգրքի» (Բերատի Մանուշակագույն օրենսգիրքը վաղ աստվածաշնչյան գրականության պատմական ձեռագիր է) յոթից երկուսը այժմ պահվում են Ալբանիայի Բերատ քաղաքում, որն ամբողջությամբ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այս երկու ալբանական օրենսգրքերը շատ կարևոր են միջազգային հանրության համար, ինչպես նաև աստվածաշնչյան, պատարագային և սրբաբանական հին գրականության զարգացման համար:
Գիտեիք, որ Հռոմեական կայսրության առաջին կայսրը՝ Օգոստոսը, սովորել է Ապոլոնիայում, Ֆիեր քաղաքի մոտակայքում, մ.թ.ա. 44 թվին:
Ալբանիայի ազգային հերոս` Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգի ամենամեծ նվաչումներից մեկն էր Օսմանյան կայսրության լծից ալբան ժողովրդի ազատագրումը, և արևմտյան Եվրոպայում թուրքերի ընդլայնման և հաստատման կասեցումը: Սկանդերբեգի գործը և խոշոր ներդրումը մեծարվում է հուշարձաններով, արձաններով և իր անունը կրող հրապարակներով ու փողոցներով Հռոմում, Վիեննայում, Բուդապեշտում, Փարիզում, Լոնդոնում, Ժնևում, Սկոպյեում, Պրիշտինայում, Սպեցանոյում, Պյանա դելի Ալբանեզիում, Պալերմոյի և Կալաբրիայի շրջաններում և Բրյուսելում:
Գիտեիք արդյոք, որ իզո-պոլիֆոնիայի ծագումը` աշխարհի ամենահին ակապելլա երգելու ավանդույթներից մեկը, կարելի է գտնել իլլիրիացիների` ժամանակակից ալբանացիների նախնիների մշակույթում:
«Իզո» տերմինը վերաբերում է դրոնային տոնին, որն ուղեկցվում է iso-polifonic երգեցողությամբ և կապված է բյուզանդական եկեղեցական «ison» երաժշտության հետ, որտեղ դրոնային խումբը նվագակցում է երգը: Երաժշտական այս եզակի ավանդույթը 2005 թ.-ին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում:
Ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքում գրավում է առանձին խումբ, ինչպես հայերենը: Աշխարհում ալբաներենով ներկայումս խոսում է շուրջ ութ միլիոն մարդ: Իտալիայի հարավում, բացի ալբանական մեծ սփյուռքից, ավելի քան 80,000 արբարեշներ խոսում են ալբաներեն:
Կոմունիստական շրջանի գրեթե քառասուն տարվա ղեկավարության ընթացքում երկրում կառուցվել են ավելի քան 700,000 բունկերներ`մեկը յուրաքանչյուր չորս բնակչի համար: Բունկերներն այցելուների համար ամենուր տեսարժան վայր են դարձել Ալբանիայում ՝ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար միջինը քսանչորս բունկեր: Ալբանիան եզակի է իր բունկերներով, որտեղ շատերը նկարազարդարված են վառ գույներով:
Օնուֆրին կամ Օնուֆրիոսը Ալբանիայում 16-րդ դարի ամենանշանավոր սրբանկարիչն է: Չնայած որ Օնուֆրին ստեղծագործում էր բյուզանդական սրբանկարչության ոճին և կանոններին համաձայն, շատ անգամ փորձում էր չսահմանափակվել դասական օրինաչափություններով, և ազատություն տալ ստեղծագործական մտքին: Իր աշխատանքներում նա պատկերում էր ալբանական լանդշաֆտները, քաղաքները, գյուղացիներին, հովիվներին և հատկապես ասպետներին: