Էքսկուրսավարի հետ հանդիպումից հետո, մոտ 2 ժամ (Դուրրեսից) ճանապարհից հետո դուք կժամանեք Բերատի թանգարան քաղաք. Բերատ քաղաքը Ալբանիայի ամենահին քաղաքներից մեկն է, մոտ 2400 տարվա պատմությամբ։ Տեղակայված լինելով Օսում գետի երկայնքով, իր անթիվ կոթողներով և գեղեցիկ ճարտարապետությամբ, Բերատը դարձել է հայտնի որպես «Թանգարան-քաղաք»։
Բերատի բերդի տները սովորաբար երկհարկանի են. վերին հարկը կարծես փոքր-ինչ կախված լինի և ունի հարուստ փայտե ներքին զարդարանք։ Իրենց լայն ֆասադներով և մեծ պատուհաններով, տները կարծես կառուցված լինեն գրեթե մեկը մյուսի վրա՝ Բերատին տալով «Հազար պատուհանների քաղաք» անվանումը։ Էքսկուրսիան կսկսվի Գորիցայի հին կամրջից մոտ 20 րոպե քայլելով մինչև Մանգալեմիի թաղամաս։ Շրջայցը կշարունակվի քաղաքի նորակառույց թաղամասով և այնուհետև կշարունակվի մինչև Բերաթի ամրոցը, որտեղից արտակարգ տեսարան է բացվում դեպի հին քաղաքը և գեղատեսիլ բնությունը։
Ավտոբուսով էքսկուրսիան կշարունակվի Բերատի ամրոցում, որտեղ նաև կքայլենք հին ու նեղ սալիկապատ փողոցներով։ Ամրոցի այցը ավարտելուց հետո, կշարժվենք դեպի Դումրեայի հայտնի 84 լճերը։ Այստեղ փոքր-ինչ կվայելենք բնությունը և կվերադառնանք հյուրանոց։
Էքսկուրսիան ներառում է՝
- Տրանսպորտը
- Անգլերեն/հայերեն էքսկուրսավարի մեկնաբանությունը
- Կազմակերպչական աշխատանքները
Էքսկուրսիան չի ներառում՝
- Ճաշը/ընթրիք
- Անձնական ծախսերը
- Մուտքավճարները, եթե ծրագրում նշված չէ «ներառված»
- Էքսկուրսավարի և վարորդի թեյավճարները
Էքսկուրսիայի տևողությունը՝ մոտավորապես 600 րոպե