Հանդիպելով վարորդին և էքսկուրսավարին, շարժվում ենք դեպի Վլորա քաղաք, որտեղից սկսվում է նավարկությունը դեպի Սազան կղզի: Խորհրդավոր այս կղզին գտնվում է այն հատվածում, որտեղ միանում են Ադրիատիկ և Հոնիական ծովերը։ Կղզին մաս է կազմել կոմունիստական Ալբանիայի առեղծվածի, և այստեղ դեռ կան 3600 բունկերներ, բազմաթիվ թունելներ, որոնք պետք է պաշտպանեին ենթադրելի «թշնամու» միջուկային հարձակումներից երկրի բռնապետական ժամանակաշրջանում։ Մինչ այժմ, կղզին փաստացի մնում է որպես ռազմական բազա՝ երկու նավաստիներով և գիշերային պարեկների համար նավատորմական ապաստարան:
Սազան կղզին նաև հարուստ է ֆլորա և ֆաունայով։ Ալբանիայի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները, որ այն հետագայում կդառնա թռչնադիտման և սուզվելու (դայվինգի) հայտնի ուղղություն։ Կա նաև մտադրություն միջուկային հարզակումից պաշտպանող թունելները վերածել գինու մառանների։ Կղզում լքված շենքերում կոմունիստական ժամանակներում բնակվում էին շուրջ 3000 զինծառայողներ իրենց ընտանիքներով, իսկ մոտակայքում գտնվող դպրոցում, որն այժմ ավերված է, ուսանում էին իրենց երեխաները։
Ծրագիրը շարունակվում է դեպի Հաջի քարանձավ, որտեղ ըստ լեգենդի՝ ծովահենները թաքցրել են իրենց գանձերը։ Էքսկուրսիան ավարտվում է Կարաբուրուն թերակղզում, որտեղ կունենանք պասիվ հանգիստ՝ արևային լոգանք ունենալու և Հոնիական ծովի բյուրեղյա ջրերը վայելելու համար։
Հետ վերադառնալիս կունենանք ընդհանուր պանորամիկ էքսկուրսիա Վլորա քաղաքի տեսարժան վայրերով, որը հարուստ է պատմությունով։ Կայցելենք կենտրոնում գտնվող Դրոշի հրապարակը և Անկախության թանգարանը, որտեղ մարդիկ հավաքվել են և առաջին անգամ բարձրացրել Ալբանիայի դրոշը և ստորագրել երկրի անկախության հռչակագիրը։ Վերջում կայցելենք Մուրադիե մզկիթը՝ երկրի ամենահին մզկիթներից մեկը, որը վերապրել և կանգուն է մնացել կոմունիստական ժամանակաշրջանում։ Վերադարձ դեպի հյուրանոց։
Էքսկուրսիան ներառում է՝
- Տրանսպորտը
- Անգլերեն/հայերեն էքսկուրսավարի մեկնաբանությունը
- Նավարկությունը
- Կազմակերպչական աշխատանքները
Էքսկուրսիան չի ներառում՝
- Ճաշը
- Անձնական ծախսերը
- Մուտքավճարները, եթե ծրագրում նշված չէ «ներառված»
- Էքսկուրսավարի և վարորդի թեյավճարները
Էքսկուրսիայի տևողությունը՝ մոտավորապես 720 րոպե