Էքսկուրսիան կսկսվի 60 րոպե տևողությամբ ճանապարհով դեպի պատմական Կրույա քաղաք։ Կրույան գտնվում է ծովի մակարդակից 560մ բարձրության վրա՛ Սարի Սալտիկու լեռան լանջերին։ Այն իր այցելուներին առաջարկում է հույակապ տեսարաններ և պատմամշակութային կոթողների հարուստ հավաքածու։ Կենտրոնում տեղակայված է Կրույայի ամրոցը, որը կառուցվել է 5-6-րդ դդ. ընթացքում և ունի էլիպսաձև կառուցվածք։
Մեր շրջագայությունը կսկսվի Կրույայի հին շուկայի զբոսանքով, կարելի է գտնել ձեռագործ գորգեր և բազմաթիվ ինքնատիպ հուշանվերներ, ինչպես դա անում էին միջնադարյան ժամանակներում: Շուկայի ճանապարհը տանում է դեպի միջնադարյան ամրոցը՝ Սկանդերբեգի գլխավոր բերդը և ալբանացիների հիմնական հենակետը օսմանյան թուրքերի դեմ պայքարում։ Էքսկուրսիայի ավարտից հետո, կտրվի ազատ ժամանակ Կրույայի շուկայով շրջելու և գնումներ կատարելու համար։
Շարունակելով դեպի Տիրանա, այստեղ շրջայցը կսկսվի Սկանդերբեգի հրապարակից ՝ Ալբանիայի ազգային հերոսին նվիրված հուշարձանով: Կենտրոնից դուք կտեսնեք գլխավոր պուրակը, վարչական հիմնական շենքերը, Ալբանիայի ազգային բանկը և Et'hem Bey մզկիթը (դրսից) ՝Ալբանիայի ամենագեղեցիկ մզկիթներից մեկը, որը գտնվում է Թանգարանի հարևանությամբ: Շրջայցը կշարունակվի ոտքով այցելելով «Արգելափակման տարածք», նախկին կոմունիստական բնակավայրեր, որոնք այժմ հայտնի է երիտասարդության շրջանում և հագեցած է գերժամանակակից սրճարաններով, ռեստորաններով, բարերով և պանդոկներով։
Էքսկուրսիան ներառում է՝
- Տրանսպորտը
- Անգլերեն/հայերեն էքսկուրսավարի մեկնաբանությունը
- Մուտքավճարները
- Ճաշ
Էքսկուրսիան չի ներառում՝
- Ընթրիքը
- Անձնական ծախսերը
- Մուտքավճարները, եթե ծրագրում նշված չէ «ներառված»
- Էքսկուրսավարի և վարորդի թեյավճարները